Իրավունք

Փաստաբանների պալատի գերակայություններից կլինի կոռուպցիայի մեջ ներգրավված փաստաբանների բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Փաստաբանների պալատի գերակայություններից կլինի կոռուպցիայի մեջ ներգրավված փաստաբանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատը 2015 թվականի առաջնային խնդիրներից է սահմանել կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբանների բացահայտումը և մեկուսացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանըˋամփոփելով 2014 թվականին կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Մասնավորապես, 2015-ին պալատը պատրաստվում է հանդես գալ կաշառքի զեկուցման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները փոխելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Նախկինում կաշառք տվող անձն ազատվում էր պատասխանատվությունից, եթե հաղորդում էր հանցանքի մասին: Կարգավորման նպատակն էր խրախուսել կաշառք վերցնողների բացահայտումը: «Սակայն արդեն երկու տարի գործում է քրեական օրենսքգրքում կատարված փոփոխությունն այն մասին, որ կաշառք տվող անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե կաշառքը տեղի է ունեցել շորթման միջոցով և նա հանցանք կատարելուց հետո երեք օր ժամանակահատվածում հայտնել է դրա մասին: «Այսինքնˋ կաշառք տվողները ալյևս խուսափում են հայտնել հանցանքի մասին, և դրանով մեր խողովակը փակվում է: Առաջարկներից մեկն է լինելու նախկին կարգավորմանը վերադառնալը»,- պարզաբանում է Զոհրաբյանը:

Նրա խոսքով, կոռուպցիայի բացահայտմանն ուղղված միջոցառումներից է լինելու կասկածելի վարքագիծ դրսևորած փաստաբաններին արտոնագրից զրկելը: «Բոլոր այն փաստաբանները, ովքեր կերաշխավորեն գործի արդյունքը, կամ քննիչի կանչով գործը կվերցնեն և պատշաճ ծառայություններ չեն մատուցի, կրզկվեն փաստաբանի արտոնագրից: Մենք տեղյակ ենք, թե որ փաստաբաններն են միջնորդությամբ զբաղվում: Նրանք մեր ուշադրության կենտրոնում են»,-հավելեց Փաստաբանների պալատի նախագահըˋ միաժամանակ նշելով, որ կան նաև գործեր, որոնք իրենք չեն կարողանում ապացուցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում