ՀՀ Նախագահը ԱԱԾ մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է ծառայության մի խումբ աշխատակիցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում ծառայության աշխատակիցներին մեդալները հանձնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրաբերումի համար, ՀՀ Նախագահի հրամանագրով, Մարտական ծառայության մեդալով պարգևատրվեցին ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Բաբայանը, ՀՀ ԱԱԾ գլպավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության խմբի պետ, մայոր Էլլադա Նազարյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության բաժնի պետ, գնդապետ Արսեն Նադրյանը, ՀՀ պետական պահպանության ծառայության թինկնապահ, կապիտան Կարեն Սաղաթելյանը:

Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվեց ԼՂՀ բարձրագույն պարգևով՝ Մեսրոպ Մաշտոց մեդալով: Պարգևը Գորիկ Հակոբյանին հանձնեց ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամանյանը:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին