Իրավունք

Քննիչը կեղծել է վկայի հարցաքննության արձանագրությունը. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Քննիչը կեղծել է վկայի հարցաքննության արձանագրությունը. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունները անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջանիբեկ Թ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Մարգարիտա Գ.-ն հայտարարել է, որ 2014 թվականի մարտի 6-ին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, բռնություն գործադրելով, իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը և տեղափոխել ոստիկանության բաժին, այնուհետև քննիչի կողմից կեղծվել է իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, որը ինքը ստորագրել է առանց ընթերցելու:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում