Հալեպում այս տարի ավելի քան 110 հայ երեխա է լույս աշխարհ եկել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում Ամանորի նախօրյակին հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել ու տոնել են Նոր Տարին: Սուրբ Աստուածածին եկեղեցու ներքնասրահում Բերիայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը հատուկ նվերներով շնորհավորել է 2014 թվականին ծնված 110 հալեպահայ երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Սրբազան հայրը շեշտել է, որ երկրի ներկա դժվարին պայմանները միասնաբար, ձեռք ձեռքի տալով եւ իրար նեցուկ կանգնելով պիտի հաղթահարեն:


