Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության և խարդախության 5-ական դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության և խարդախության 5-ական, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 3 դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский