Սերգեյ Սմբատյանը լեհական բեմում կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում դեկտեմբերի 21-ին Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։ Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։

NOSPR-ն այս պահին Եվրոպայի ամենանոր համերգասրահն է, և համերգի տոմսերը վաղուց արդեն սպառվել են։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում