Իրավունք

Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի ՎՊ նախագահները մի շարք համաձայնագրեր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի ՎՊ նախագահները մի շարք համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Մոլդովայի և Լատվիայի վերահսկիչ պալատների նախագահները աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական բաժնից, երեք երկրների ՎՊ նախագահները ստորագրել են մի շարք կարևոր փաստաթղթեր՝ երկկողմ և եռակողմ համագործակցության ոլորտում:

«Վերահսկիչ պալատներին չի կարելի դիտարկել որպես պատժող ձեռք, մենք ավելի շատ պետք է օգնենք, որպեսզի կառավարությունը, գործադիր և օրենսդիր իշխանության թևերը կարողանան բյուջեի պլանավորումից մինչև ծախսային մասը ճիշտ ճանապարհ անցնել»,- իր ելույթում նշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Լատվիայի ՎՊ նախագահ տիկին Կրումինան անհրաժեշտ է համարել իրենց կուտակած փորձը հաղորդել գործընկերներին, որպեսզի ավելի խորը արմատավորվեն ԻՆՏՈՍԱԻ սկզբունքներն ու արժեքները:

Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանն էլանդրադարձել է համատեղ ստուգումների գաղափարին՝ այն համարելով սկզբունքային՝ հատկապես իրենց երկրների միջև գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ոլորտում:

Այցի շրջանակներում պարոն Զաքարյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, եղել հայկական եկեղեցում, ծանոթացել կիրակնօրյա դպրոցի ավանդույթներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում