Իրավունք

Վարդան Պետրոսյանի գործով հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին

4 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի գործով հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական նիստը։Մինչ վիճաբանության փուլին անցնելը՝ տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատաքննությունը վերսկսելու պահանջով, և դատարանի կողմից այն բավարարելուց հետո, ներկայացրեց տուժած կողմին պատճառած վնասները ու ավտովթարից տուժած անձանց հետագա բուժման և փաստաբանի ծառայության ծախսերը մեղադրյալ կողմից ընդհանուր առմամբ 12 միլիոն 611 հազար 13 ՀՀ դրամ գումար հատուցելու հայցադիմում։ Դրանից հետո մեղադրյալ կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց 15 րոպե ընդմիջում՝ ներկայացված հայցադիմումին ծանոթանալու համար, և դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարելով վերջինիս պահանջը՝ հայտարարեց ընդմիջում մինչև ժամը 16։25-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական նիստը։

Ընդմիջումից հետո մեղադրյալ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով դատավոր Վաղինակ Մկրտչյանին հարցում կատարել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ պարզելու համար, թե արդյոք տուժող կողմին ապահովագրական ընկերությունները լիարժեք փոխանցել են բոլոր գումարներ, ինչքան հատուցում է կատարվել տուժող անձանց համար և արդյոք ամբողջությամբ սպառված են տուժողներին վճարվող գումարների ողջ ֆոնդը։

Դատարանը, քննելով նաև տուժող կողմի ներկայացրած փաստարկները, որոշեց բավարարել մեղադրող կողմի պահանջը՝ այդ է վերը նշված հարցումները կատարել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին։

Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվել է և կկայանա 2014թ. դեկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին։

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով(ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

Մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում։

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Իրավունք

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Իրավունք

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են

Իրավունք

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են

Տղամարդը երեք քաղաքացիների էլեկտրոնային դրամապանակներից 2,5 մլն դրամ է հափշտակել. Քննչական կոմիտեն նախազգուշացում է

Իրավունք

Տղամարդը երեք քաղաքացիների էլեկտրոնային դրամապանակներից 2,5 մլն դրամ է հափշտակել. Քննչական կոմիտեն նախազգուշացում է

Արբիտրաժային վարույթի վերաբերյալ վերապատրաստում արբիտրների և փաստաբանների համար

Իրավունք

Արբիտրաժային վարույթի վերաբերյալ վերապատրաստում արբիտրների և փաստաբանների համար

Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում

Իրավունք

Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում

Բաքվում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարների շինծու մեղադրանքներով քրեական գործերը կփոխանցվեն դատարան

Իրավունք

Բաքվում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարների շինծու մեղադրանքներով քրեական գործերը կփոխանցվեն դատարան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում