Հայ հնագետը վերականգնել է եգիպտացի փարավոնի արձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հնագետ Հուրիկ Սուրուզյանը և եգիպտացի մասնագետ Աբդելքարիմ Քարարի հետ ներկայացրել է փարավոն Ամենհոթեփ 3-րդի` իրենց կողմից վերականգնված քանդակներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Horizon Weekly-ն, արարողությանը ներկա է եղել նաև Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուհ ալ Դամաթին:Ամենհոթեփի երկու հսկակայական արձանները ոչնչացվել էին մ.թ.ա. 1200 թվականին երկրաշարժի հետևանքով: Դրանք բաժանվել էին 200 մասի: Դրանք վերականգնելու նախագիծը իրականացվել է երկու փուլով` մեկ տարվա ընթացքում, ինչը յուրահատուկ նվաճում պետք է համարել:

Արձանների վերականգնման առաջին փուլի արդյունքում, որը տևել է 2014 թվականի հունվարից մարտը, այդ հուշարձանների 200 մասերը դուրս են բերվել ջրից և տեղափոխվել են 50 մետր դեպի ցամաք: Դրանցով վերականգնվել է փարավոնին պատկերող առաջին հուշարձանը, որն ունի 12.35 մետր բարձրություն:

Նոյեմբերին իրականացված երկրորդ փուլի արդյունքում վերականգնվել է Ամենհոթեփի երկրորդ հուշարձանը, որն ունի 12.93 մետր բարձրություն և կշռում է 110 տոննա: «Սա հսկայածավալ հուշարձանների լավագույն վերականգնումն է աշխարհում»,- նշել է գործողությունները համակարգող տեխնիկական տնօրեն, իսպանացի հնագետ և ռեստավրատոր Միգել Անխել Լոպեսը:

Հուրիկ Սուրուզյանի գլխավորած հնագիտական արշավախումբն Ամենհոտեփ 3-րդի արձանի բեկորները հայտնաբերել է 2011թ. մայիսին Նեղոս գետի արևմտյան ափին: Այն գտնվել է փարավոնի դամբարան-տաճարի պեղումների ժամանակ: Արձանը հայտնաբերվել է Քոմ էլ-Հեթթանում գտնվող փարավոնի դամբարանի երրորդ սյան մոտ:

Հայերեն English

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել