Իրավունք

Ոստիկանները բռնություն են գործադրել դատապարտյալի նկատմամբ. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները բռնություն են գործադրել դատապարտյալի նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ին` իր վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ավարտից հետո, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իր կողմից բողոք ներկայացնելը խափանելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` հարվածելով մարմնի տարբեր մասերին: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում