ԵՏՄ երկրներից երրորդ երկրի արտադրության ավտոմեքենաների ՀՀ ներմուծման համար մաքսատուրք չի գանձվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկրներից մեքենաների ներմուծման համար ֆիզիկական անձինք մաքսատուրք չեն վճարելու՝ անկախ այն հանգամանքից, թե մեքենան միության երկրի ծագման է, թե արտադրվել է երրորդ երկրում: Այս մասին Ազգային ժողովում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հարցին: «Եթե նախկինում միության անդամ երկրներից ոչ միության երկրների ծագման ավտոմեքենաները ներմուծվում էին և, բացի ավելացված արժեքի հարկից, հարկվում է՝էին նաև մաքսատուրքով, ապա նոր կարգավորումների շրջանակներում միության անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների համար՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք միության ծագման ավտոմեքենաներ են, թե միության ծագման չեն, մաքսատուրք չի գանձվելու: Այսինքն, գերմանական արտադրության որևէ ավտոմեքենայի համար, որը Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրից կներմուծվի Հայաստան, մաքսատուրք չի գանձվելու: Սակայն, հաշվարկվելու է ավելացված արժեքի հարկը, ինչպես հաշվարկվում է այսօր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Միրումյանը:

Պատգամավորի մյուս հարցադրմանը, թե եթե Հայաստանի քաղաքացին իր անձնական ավտոմեքենան վաճառում է միության անդամ որևէ երկրում, ի՞նչ եղանակով է հարկվելու, Միրումյանն ընդգծեց, որ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ` պետությունը քաղաքացուն հարկում է այն դեպքում, երբ նա մեկ տարվա մեջ օտարում է երկրորդ մեքենան: «Սակայն, եթե քաղաքացին արտահանել է իր ավտոմեքենան և վաճառել է, այս դեպքում հարկման խնդիր չի առաջանում: Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը իր անձնական ավտոմեքենան օտարելուց ավելացված արժեքի հարկ չի վճարում` ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներում»,- եզրափակեց Վախթանգ Միրումյանը:

Ազգային ժողովը քննարկում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենսդրական փաթեթի ներկայացման անհրաժեշտությունն ամբողջովին կապված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի հետ, որի համար անհրաժեշտ է իրականացնել իրավական մի շարք կարգավորումներ, որոնք վերապահված են անդամակցող երկրներին:

Հայերեն

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրին