Իրավունք

Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգ նյութեր տեղափոխել հայ-իրանական սահմանային անցակետով

1 րոպեի ընթերցում

Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգ նյութեր տեղափոխել հայ-իրանական սահմանային անցակետով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 13-ի գիշերը հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում հայտնաբերել են Իրանի քաղաքացու, ով փորձել է սահմանն անցնել խախտում թույլ տալով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Իրանի քաղաքացին փորձել է բեռնատար ավտոմեքենայով անօրինական կերպով տեղափոխել հորատման կայանքների սարքավորումներ և ալկոհոլային խմիչքներ:

Ավտոմեքենան ստուգելու ընթացքում հատուկ պատրաստված թաքստոցում հայտնաբերվել են նաև մաքսանենգ նյութեր: Դրանից հետո ապրանքը և տրանսպորտային միջոցի վարորդն ըստ կանոնակարգի հանձնվել են Մեղրիի մաքսային ծառայողներին:

Նախնական տվյալներով` մաքսանենգ ապրանքը գնահատվում է 1 մլն 300 հազար դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում