Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԿ մամուլի ծառայությունից, շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր:

Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը` հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական գործիչների վրա հարձակումների վերջերս ծայր առած ալիքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում