Իրավունք

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրառում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում