Իրավունք

Մալաթիա-Սեբաստիայում կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

Մալաթիա-Սեբաստիայում  կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցների առթիվ, որոնց արդյունքում քաղաքացի է վիրավորվել, քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել: Ահազանգի հիման վրա անմիջապես հիվանդանոց է գնացել քննիչը: Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 և 235 հոդվածների առաջին մասերով»,- նշեց Տռուզյանը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունը պարզում է դեպքի մարնամասները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում