Օմբուդսմենը` ՍԴ պատմական որոշումների, բարեկիրթ ոստիկանի, մարդակենտրոն քննչականի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձրաստիճան յոթ պաշտոնյաներ առաջին անգամ կլոր սեղանի շուրջ են օմբուդսմենի հետ. քննարկում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իրենց գերատեսչություններում:

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որի առթիվ էլ առաջին անգամ այդ ձևաչափով քննարկում է անցկացվում: Հրավիրյալներն են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հերթով նշեց այն աշխատանքն ու արդյունքները, որոնք տարվել են նշյալ մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության համար:«Սահմանադրական դատարանը 2014-ին մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք ժողովրդի համար ստեղծել են հուսալի նախադրյալներ, պաշտպանել են տասնյակ, հարյուր, հազարավոր անձանց իրավունքները: Բացի այդ, ՍԴ որոշումները գիտական հենք են հանդիսանում և ապագայի որոշակի իրավական տեսլականեր են ձևավորում, ինչը շատ կարևոր աշխատանք է»,-ասաց Օմբուդսմենը:

Անդրադառնալով ոստիկանության կատարած աշխատանքին` ՄԻՊ-ը նշեց, որ վերջին տարիներին այս համակարգում նվազել են ծեծը, բռնությունը, կաշառակերությունը: «Պարոն Գասպարյանի պաշտոնավարման տարիներին գրեթե նվազել ու վերացել են այդ դեպքերը, որոնք ակնհայտ են գրեթե ոչ պրոֆեսինալ աչքի համար: Ոստիկանները դարձել են ավելի բարեկիրթ, ոստիկանը մարդու թշնամուց վերածվել է մարդու առաջին պաշտպանի»,-հայտնեց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ դեռ ունեն աշխատանք խաղաղ հավաքների ժամանակ առաջացող խնդիրների վերացման առումով: «Կա աշխատանքային խումբ և ուզում ենք 2015-ին ակտիվացնել այդ խմբի աշխատանքները, որպեսզի սահմանենք հստակ խաղի կանոններ, որպեսզի ոստիկանություն-մարդ բախումները նվազեցնենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Արդարադատության նախարարության գործունեության առնչությամբ` Օմբուդսմենը հայտնեց, որ ստացել են խոստումներ, որն իրենք դրական գրավական են համարում: «Օրինակ, փաստաբանների տեսակցության կարգը պետք է փոխվի, ազատազրկվածների պատժախցիկները պետք է աստիճանաբար համապատասխանցվեն միջազգային ստանդարտներին: Լրագրողներին որպես վկա կանչելու ինստիտուտն է գործելու, նրանց` որպես գաղտնի աղբյուր պահպանելու հետ կապված ունենք պայմանավորվածություն»,-ընդգծեց Կարեն Անդրեասյանը:

Քննչական կոմիտեի կարճատև գործունեության մեջ ՄԻՊ գրասենյակը նկատել է

մարդակենտրոն աշխատանք, երբ և տուժողի, և մեղադրվողի իրավունքները պատշպանվում են: «Տեսնում ենք թափանցիկ մոտեցում, նախաքննության գաղտնիքը պատվար չի դարձվում` ամեն ինչ փակ վարագույրների հետևում անցկացնելու համար»,-հավելեց Անդրեասյանը:

Կրթության եւ գիտության նախարարության հիմնական ձեռքբերումը օմբուդսմենը համարում է ներառական կրթության մասին օրենքի ընդունումը, որը նաև Արմեն Աշոտյանի հետևողական աշխատանքի արդյունքն է: «Կուզենք մյուս տարի միասին աշխատել տնօրենների ընդունման կարգի վերաբերյալ, որտեղ խնդիրներ կան»,-հայտնեց նա:

ՄԻՊ-ը ՀՀ կառավարության հետ համագործակցությունը ևս շատ բարձր է գնահատում` նկատելով, որ աստիճանաբար, բարձրանում է նրանց դերը որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության առումով:

Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության գործունեությանը, շեշտադրեց ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիաները հետ մղած ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու արժանապատվության իրավունքը պաշտպանած Հայոց բանակի աշխատանքը: «Բացի այդ, վերադարձվել են հայ գերիները, օդաչուների անձնակազմի մարմինները, բանակում զորակոչը մաքրվել է բշկական մանիպուլյացիաներից կամ էապես մաքրվել է զորակոչը կոռուպցիայից:

Մենք խնդրելու ենք, ու պարոն Օհանյանն էլ շեշտադրել է դա, որ շարունակենք աշխատանքը բանակում փողոցային բարքերի, ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորման առումով»,-եզրափակեց օմբուդսեմանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում