«Մարդու իրավունքներ 365».կլոր տարին ուշադրության կենտրոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մարդու իրավունքների հռչակագիրը», որը սահմանում է անհատի հիմնարար իրավունքները, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1950 թվականից սկսած` այդ օրը ճանաչվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր: 2014 թվականին օրվա խորագիրն է «Մարդու իրավունքներ 365»: Սրանով շեշտադրվում է այն միտքը, որ ամեն օր մարդու իրավունքների օրն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մարդու իրավունքների հռչակագիրը» գրանցվել Է Գիննեսի ռեկորդների գրքում որպես մի փաստաթուղթ, որը թարգմանված Է ավելի քան 400 լեզուներով ու բարբառներով, ինչը վկայում Է նրա ունիվերսալ բնույթի եւ տարածման մասշտաբների մասին: 1992թ. անկախություն հռչակելուց հետո Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց և վավերացրեց մի շարք միջազգային հիմնարար համաձայնագրեր, պայմանագրեր և կոնվենցիաներ` պարտավորվելով ստեղծել այնպիսի պայմաններ, որ կապահովեն այդ միջազգային փաստաթղթերից բխող պարտավորությունների կատարումը:

Դառնալով մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի մասնակից` Հայաստանի Հանրապետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել: ՀՀ-ն պարտավորվել է պաշտպանել և ապահովել շարժման ազատությունը, օրենքի առջև հավասարությունը, արդար դատավարության իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի և արտահայտման, խաղաղ հավաքների ազատությունը, միավորման և հասարակական գործերին ու ընտրություններին մասնակցության ազատությունը և փոքրամասնության իրավունքների պաշտպանվածությունը: Սա անվերապահորեն հաստատում է, որ մարդու իրավունքին վերաբերող հիմնահարցերը, այսինքն` մարդկանց իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության անմիջական պարտականությունն է:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին: Հայաստանի Հանրապետության առաջին մարդու իրավունքների պաշտպանը Լարիսա Ալեավերդյանն է: 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան և 2004 թվականի մարտի 1-ից անցել իր պարտականությունների կատարմանը: 2006թ. Ազգային ժողովում կայացած ընտրությունների արդյունքում Արմեն Հարությունյանը, հավաքելով պատգամավորների ձայների ընդհանուր թվի ավելի քան 3/5-ը, ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների խորհրդարանական առաջին պաշտպան 6 տարի ժամկետով: 2011 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները ստանձնել է Կարեն Անդրեասյանը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին