Մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 5-ին մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլորին հաջողություն է մաղթել և նշել, որ եթե յուրաքանչյուրը ճիշտ կատարի տրված առաջադրանքն ու հաղթահարի անցողիկ շեմը, ապա վստահ կլինենք, որ ունենք որակյալ թարգմանիչներ: «Ձեր միակ հույսը ձեր գիտելիքն է»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով թարգմանության համար նրանց տրվել է հայերեն և համապատասխան օտար լեզուներով տասը առաջադրանք: Հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառում են իրավական փաստաթղթերից հատվածներ, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն:Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավոր համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները:Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր:

Երկրորդ խմբի ստուգումը կմեկնարկի նույնպես այսօր` դեկտեմբերի 5-ին` ժամը 14:00-ին, իսկ երրորդ խմբինը՝ դեկտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին