Ոստիկանությունն «Ուղիղ կապ»-ով պատասխանել է քաղաքացիների հարցերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության և քաղաքացիների միջև հաստատվող հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրը դեկտեմբերի 2-ին եղել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերել են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրմանը, տուգանքներին և քաղաքացիների բողոքներին, տրվել են սպառիչ պատասխաններ: Օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ նույնպես քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
Կարդացեք հոդվածը` Русский