Նոյեմբերին ՀՀ տարածքում գրանցվել է 288 պատահար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում 2014թ. նոյեմբերին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 288 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 23 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 395 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 2013թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 273 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 19, մարմնական վնասվածք ստացել՝ 376 քաղաքացի:
Կարդացեք հոդվածը` Русский