Իրավունք

Ոստիկանությունը հերթական «Ուղիղ կապ»-ը կհաստատի քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հերթական «Ուղիղ կապ»-ը կհաստատի քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության և քաղաքացիների միջև ամեն շաբաթ հաստատվող «Ուղիղ կապ»-ի հյուրը դեկտեմբերի 2-ին կլինի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արմեն Խաչատրյանին կարելի է հարցեր ուղղել տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման, տուգանքների և քաղաքացիների բողոքների քննարկման կարգի վերաբերյալ: Հարցերն ուղղելու համար պետք է զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում