Իրավունք

ԱԱԾ տնօրենը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկվել են գերատեսչությունների համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ տնօրենը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկվել են գերատեսչությունների համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար ԱլեքսանդրՉիկաիձեի գլխավորած պատվիրակությանը: Դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի ՆԳ նախարար Ա. Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության առաջնային հարցեր, մասնավորապես, Վրաստանի սահմանային ոստիկանության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաև անօրինական միգրացիային առնչվող և այլ խնդիրներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում