Ոստիկանությունն ուսումնասիրում է Արթուր Սաքունցի հայտարարության հանգամանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի հայտարարության հանգամանքները և շուտով կներկայացնի իրողության օբյեկտիվ և ամբողջական պատկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ, որում ասված է.

«Արդեն քանի օր է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տարբեր լրատվամիջոցներով լուրեր է տարածում, թե Վանաձորի ոստիկանությունում անօրինական գործողություններ են ձեռնարկվել մի երիտասարդ քաղաքացուհու նկատմամբ:

Նկատի ունենալով, որ սույն տեղեկությունը կանխակալ և անառողջ արձագանքների առիթ է տվել՝ հիշեցնենք, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունն ուսումնասիրում է այդ հայտարարության հանգամանքները, և ոստիկանությունն առաջիկայում, պահպանելով անմեղության կանխավարկածը, հանդես կգա բազմաբնույթ ու բազմակողմանի հիմնավորումներով՝ ներկայացնելով իրողության ոչ կանխակալ, օբյեկտիվ և ամբողջական պատկերը»:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին