Դատական կատարողների միջազգային միության գարնանային լիագումար նիստը կանցկացվի Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 27‑ին մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառման ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա երկու տարվա գործունեության հիմնական միջոցառումները՝ իրենց ժամանակացույցով:

Հաշվի առնելով ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված նախորդ միջոցառումների դրական փորձն ու կազմակերպական բարձր հմտությունները՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին առաջարկել է Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Միհրան Պողոսյանի կողմից առաջարկն ընդունվելուց հետո դրա մասին խորհրդի ամենամյա լիագումար նիստի ընթացքում հայտարարվել է ներկա գտնվող երկրների պատվիրակություններին:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին