«Հեռուստամարաթոն 2014»-ին համայն հայության ջանքերով հավաքվել է 12.4 միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի ընթացքում համայն հայության ջանքերով հավաքվել է 12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլար:Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավաքված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում:«Հեռուստատմարթոն 2013»-ին հավաքվել էր 21 միլիոն դոլար, որից 10 միլիոնը փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, իսկ շուրջ 11 միլիոնը նախանշված էր այլ ծրագրերի համար:

Հայաստանն Արցախին միացնող Վարդենիս-Մարտակերտ այլընտրանքային ճանապարհի ընդհանուր արժեքը 31-32 միլիոն դոլար է, 10 միլիոն դոլար համահայկական ջանքերով արդեն փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, մոտ 4 միլիոն դոլարն էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը Հայաստանի մասը կառուցելու համար: Ճանապարհն ավարտին հասցնելու համար հարկավոր է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս պահի դրությամբ ճանապարհի հայաստանյան մասում (14 կմ) գրեթե ավարտին են հասցվել թե հողային, թե ասֆալտապատման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի մասում հողային աշխատանքները մոտենում են ավարտին:

Հայերեն English Русский

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան