Երուսաղեմի հայոց պատրիարքի բոլոր նամակներին պատասխան առաքվել է. Մայր Աթոռի պարզաբանումը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի բացակայության պատճառների մասին: Տարբեր հոդվածներով ներկայացվեց նաև Մայր Աթոռի և Երուսաղեմի պատրիարքության միջև տեղ գտած թղթակցությունը, մեղադրանքներ հնչեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին Նուրհան պատրիարքի նամակներն անպատասխան թողնելու կապակցությամբ:

Այս առնչությամբ պարզաբանման համար «Արմենպրես»-ը դիմեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստացված որևէ նամակ անպատասխան չի մնում, առավել ևս, եթե այն հասցեագրված է Ամենայն Հայոց Հայրապետին Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից: «Պատրիարքի բոլոր նամակներին պատասխան առաքվել է: Ինչ վերաբերում է վերջին նամակին, ապա նույնպես պատասխան առաքվել է Վեհափառ Հայրապետի կողմից: Ավելին` Նորին Սրբությունը հրավեր է ուղղել Երուսաղեմի հայոց պատրիարքին այցելել Մայր Աթոռ` քննարկելու իրեն հուզող խնդիրները և լուծման առաջնորդելու առկա հարցերը», - ասաց Էջմիածնի մամլո խոսնակը:

Հայերեն

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում