Քաղաքականություն

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին. ԱԳ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ այն պետությանը, որը ցանկանում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լսումների մասնակիցներից մեկի հարցին այն մասին, թե որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար անդամակցել մի միության, որի անդամներից մեկը՝ Ռուսաստանը, այս պահին գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: «Ռուսաստանը առևտրատնտեսական հզոր պոտենցիալ ունեցող երկիր է և որքան էլ պատժամիջոցների տակ է, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել իր պոտենցիալը, իսկ մեզ համար ձեռնտու է սերտ համագործակցել այդպիսի պոտենցիալ ունեցող հզոր երկրի հետ: Ասեմ ավելին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, որը ցանկանում է մեզ շրջափակման մեջ պահել: Սակայն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը միության անդամ երեք երկրներում առևտրատնտեսական լայն գործունեություն իրականացնելու լուրջ հնարավորություններ է ստանում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նաև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրեր ստորագրել այլ երկրների հետ, ապա Հայաստանի հնարավորություններն ավելի են մեծանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով մասնակցի մյուս հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ միության անդամ, որի անդամ երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ռուսաստանը զենք են մատակարարում Ադրբեջանին, Քոչարյանը նշեց, որ տվյալ դեպքում Հայաստանը գործ ունի տնտեսական միության հետ: «Ես կարծում եմ, որ սա այն հարթակը չէ, որտեղ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը;

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:

Տեղադրություն

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում