Իրավունք

Արդարադատության ակադեմիան 2015թ. կիրականացնի քննիչների ուսուցում և վերապատրաստում

2 րոպեի ընթերցում

Արդարադատության ակադեմիան 2015թ. կիրականացնի քննիչների ուսուցում և վերապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիան 2015թ.-ից իրականացնելու է քննիչների ուսուցում և վերապատրաստում: Դասընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի քննարկման նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 21-ին այցելել է Արդարադատության ակադեմիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ Աղվան Հովսեփյանը շրջել է Ակադեմիայի շենքում, ծանոթացել պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին:

Շրջայցից հետո անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը: Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել հեռավար ուսուցմանը, որի իրականացումը Ակադեմիայի առաջնահերթություններից է: Քննչական կոմիտեի նախագահը ևս համոզմունք է հայտնել, որ վերապատրաստում իրականացնելու լավագույն տարբերակը հեռաուսուցումն է` այդ համատեքստում հատուկ ընդգծելով քննիչների վերապատրաստումը:

Կարևորելով որակյալ մասնագետների դերը քննչական համակարգում` Աղվան Հովսեփյանը խոստացել է հետամուտ լինել քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը: Ռուբեն Մելիքյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Արդարադատության ակադեմիան և Քննչական կոմիտեն համագործակցված ու արդյունավետ կաշխատեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում