Հալեպում ռմբակոծությունները համեմաբատաբար թուլացել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում, մասնավորապես, հայաշատ թաղամասերում,ռմբակոծություններնայս տարվա ամռան համեմատբավական թուլացել են: Քաղաքի ծայրամասերում, սակայն, 24 ժամ շարունակ հրթիռակոծման, ռմբակոծման անտանելի ձայներ են լսվում: Այս մասին Հալեպի լրատվական գրասենյակից «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարիա Գաբրիելյանը, ով նաև նշեց, որ հոսանքը և ջուրը քաղաքում ընդհատումներով են լինում: Իսկ սնունդն այժմ ավելի առատ է քաղաքում. ընդեղեն, մսեղեն, կանաչեղեն, մրգեղեն, թեպետ բարձր գներով, հնարավոր է ձեռք բերել: Որոշ գործարաններ վերսկսել են աշխատանքը:

«Հայկական դպրոցները, նաև հայկական միություններն ու մշակութային կենտրոններն օրինավոր գործում են»,- նշեց Մարիա Գաբրիելյանը:

Նրա խոսքով`կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքի 200 լիտր նավթ էր տրամադրել: 1-2 ամիս անց նույնպես նախատեսվում է բնակիչներին հատկացնել ևս 200 լիտր նավթ: 200 լիտր նավթն արժե մոտ 90 ԱՄՆ դոլար:

Հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել էր: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով տասնյակից ավելի հայեր էին զոհվել, Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի գոտի է` ամայացած ու ավերակ...

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը