Իրավունք

Քննիչը կեղծել է ՃՏՊ-ի իրական հանգամանքները. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Քննիչը կեղծել է ՃՏՊ-ի իրական հանգամանքները. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն` Նատալիա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում