Իրավունք

Ոստիկանությունը հերթական «Ուղիղ կապ»-ը կհաստատի քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հերթական «Ուղիղ կապ»-ը կհաստատի քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության և քաղաքացիների միջև ամեն շաբաթ հաստատվող «Ուղիղ կապ»-ի հյուրը նոյեմբերի 18-ին կլինի ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Հայկ Պետրոսյանին կարելի է հարցեր ուղղել ոստիկան դառնալու, ոստիկանությունում ծառայության անցնելու կարգի վերաբերյալ: Հարցերն ուղղելու համար անհրաժեշտ է զանգահարել նոյեմբերի 18-ին` ժամը 14.30-ից մինչև 16.30-ը, 010-59-60-54 հեռախոսահամարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում