Իրավունք

Հոգեբուժարանի աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Հոգեբուժարանի աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ և բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում