Իրավունք

Շիրակում «ԳԱԶել»-ին բախված բեռնատարի վարորդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Շիրակում «ԳԱԶել»-ին բախված բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանվել Վարդանյանի (ծնված 1970թ.) վարած «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 10-ին` ժամը 19.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին բախվել է անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, իսկ ուղևորներ՝ 1975թ. ծնված Կարեն Բաղդասարյանը, 1997թ. ծնված Հովհաննես Չախոյանը, 1997թ. ծնված Սամվել Հակոբյանը, 1992թ. ծնված Ալբերտ Շախնազարյանը, Զարուհի Սիմոնյանը, Էդմոն Սիմոնյանը և Զարուհի Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Մանվել Վարդանյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում