Նրա մահն անդառնալի կորուստ էր. տեղի ունեցավ Վլադիմիր Մովսիսյանի հոգեհանգիստը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեկամները, հարազատները, գործընկերները և պարզապես ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանի վաստակը գնահատողները նոյեմբերի 7-ին մասնակցեցին գործչի հոգեհանգստին: Կյանքից 81-րդ տարեկանում հեռացած Մովսիսյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հոգեհանգստին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր ցավակցությունը հայտնեց մտավորականի մտերիմներին: Նախագահին ուղեկցում էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար անձինք, նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ:

Հոգեհանգստի կարգը մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն hայոցկաթողիկոսը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ Վլադիմիր Մովսիսյանի հետ աշխատել է Կոմկուսում:«Նա հայտնի էր իր մեծ հայրենասիրությամբ, այնքա՜ն լավ գիտեր Հայաստանը և իր ժողովրդին, բոլոր խնդիրները, որ կարելի էր զարմանալ: Անկախության տարիներին նա հասկացավ, որ կրկին պետք է ծառայի իր ժողովրդին, գաղափարական տարբերություններ չդրեց իր և իշխանությունների միջև, այլ պարզապես ասաց, որ եթե կարող է գործ կատարել, կկատարի: Շատ եմ ցավում: Ընդամենը 10 օր առաջ զրուցում էինք, լի էր կյանքի սիրով. ցավում եմ, որ հեռացավ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սարգսյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդԱրտաշես Գեղմայանը Մովսիսյանի մահը որակեց որպես անդառնալի կորուստ:«Եզակի մեծություն էր, և Հայաստանը գիտեր իր ընտանիքի պես: Գիտեր, թե ով ինչ հոգս ունի, ինչ խնդիր: Նա ապրում էր Հայաստանով, բայց քանի որ համեստության մարմնավորում էր, այդ մասին քչերը գիտեն: 15 հազար հեկտար հող կարողացավ Հայաստանին հետ բերել: Յուրահատուկ հայր էր, յուրահատուկ ծնող: Երբ կորցրեց իր ավագ որդուն, ասաց՝ պարտավոր եմ ապրել 100 տարի՝ տղայիս ընտանիքի և իմ հոգսերը հոգալու համար»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ համոզված է, որ դժվար թե որևէ մեկը կարողանա սպառիչ խոսք ասել Վլադիմիր Մովսիսյանի մասին:«Նա բազմաբովանդակ աշխատանք է կատարել հանրապետության համար: Մովսիսյանը հայտնի էր ամբողջ երկրում և աշխարհում՝ որպես հայրենասեր անձնավորություն»,- նկատեց նա:

Երեւանում նոյեմբերի 5-ին մահացել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը:

Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը ծնվել է 1933-ի նոյեմբերի 12-ին Շենավան գյուղում: Նա ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր. եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1958թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1969թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:

Հայերեն English

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը