Յակուտիայում հայ գործարարը որսի ժամանակ կրակել է ընկերոջը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում որսի ժամանակ պատահական կրակոցից զոհվել Է ՌԴ Համերկրային միգրացիոն ծառայության Մոսկվայի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ազարովը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Հայտնի Է, որ Ազարովը Յակուտիա էր ժամանել մասնավոր այցով: Նոյեմբերի 5-ին հանրապետության Խանգալասի շրջանի Ուլախան Ան գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարիյալախ Յուրյախ վայրում տեղի Է ունեցել դժբախտ պատահար: Ազարովի ընկերը՝ «ՄՍԻՏԻ-Դեւելոպմենտ» շինարարական ֆիրմայի ղեկավար Արմեն Զաքարյանը հրացանով պատահաբար կրակել Է ավտոմոբիլի սալոնում, որտեղ գտնվում Էր Համերկրային միգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալը: Ստացած վերքից Ազարովը տեղում մահացել Է:
Զաքարյանը ձերբակալված Է, նրա նկատմամբ հարուցվել Է քրեական գործ: Քննիչները պարզում են պատահարի բոլոր հանգամանքները: