Իրավունք

Վթարի ահազանգով մեկնած ոստիկանները ավտոմեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Վթարի ահազանգով մեկնած ոստիկանները ավտոմեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց նոյեմբերի 3-ին` ժամը 16.00-ին, 1980թ. ծնված Հրայր Ա.-ի վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջ մայթեզրին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայի ցուցիչ վահանակից հայտնաբերել է բժշկական կաթուցիչ՝ մուգ կանաչ կանեփանման զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում