Սպորտ

«Բորուսիա»-ն հաղթեց «Գալաթասարայ»-ին և ապահովեց տեղը փլեյ-օֆֆում

2 րոպեի ընթերցում

«Բորուսիա»-ն հաղթեց «Գալաթասարայ»-ին և ապահովեց տեղը փլեյ-օֆֆում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայում առավելության հասավ թուրքական «Գալաթարասայ»-ի նկատմամբ: «Բորուսիա»-«Գալաթասարայ» 4-1:

Մեկնարկային րոպեներին դորտմունդցիները տիրում էին նախաձեռնության` շեշտը դնելով առաջին գծի ֆոտբոլիստների վրա: Թուրքական ակումբն էլ շատ արագ էր գործում հակագրոհների ժամանակ, սակայն «Բորուսիա»-ի պաշտպանները ապահով էին գործում: Խաղակեսի վերջնամասում դորտմունդցիները տարածքային առավելությունը վերածեցին գոլի: Շեշտակի հարվածով մրցակցի դարպասը գրավեց Մարկո Ռոյսը:

Երկրորդ խաղակեսում «Գալաթասարայ»-ի երկրպագուները սկսեցին խաղադաշտ շպրտել փայթուցիկներ, որի պատճառով մրցավարը մի քանի րոպեով ընդհատեց հանդիպումը: Թուրքական ակումբի ֆուտբոլիստներն անձամբ մոտենում էին իրենց երկրպագուներին և խնդրում վերջնացնել անկարգությունները: Հանդիպումը վերսկսվելուց անմիջապես հետո դորտմունդցիները կրկնապատկեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Սոկրատիսը: «Գալաթասարայ»-ի ֆուտբոլիստները խաղի 70-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո կրճատեցին հաշվի տարբերությունը: Սակայն րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Չիրո Իմոբիլեն հաշիվը դարձրեց 3-1: Հանդիպման վերջին րոպեներին թուրքերը ևս մեկ գնդակ ուղարկեցին սեփական դարպասը` հաշիվը դարձնելով 4-1:

Հաջորդ հանդիպումը Դորտմունդը կանցկացնի նոյեմբերի 26-ին` մրցելով «Արսենալ»-ի հետ: Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն շարունակում է գլխավորել D խումբը` ունեցած 12 միավորով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում