«Հեռուստամարաթոն 2014»-ը կկայանա նոյեմբերի 27-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2014»-ը կկայանա նոյեմբերի 27-ին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
Մասնավորապես, գրառման մեջ ասված է. «Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին 22 կմ-ն անցնում ես հանգիստ ու հպարտ` շնորհիվ այն ասֆալտապատ ծածկույթի, որ իրականացվել է համահայկական ջանքերով: Դրան հաջորդող շուրջ 96կմ ճանապարհահատվածն էլ ընդարձակ է ու բարեկարգ, թեև դեռևս պատված միայն հողային պաստառով: Նոյեմբերի 27-ի դրամահավաք հեռուստամարաթոնը կուղղվի ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքներին:Թող մեր անցնելիք երկար ու ձիգ ճանապարհին շինականի օջախի ծուխը բարձրանա....»:
Հեռուստամարաթոն 2013-իժամանակհանգանակվել էրավելիքան22միլիոն661 հազար372 դոլար: ՀամահայկականդրամահավաքիգլխավորնպատակնէրՀայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտռազմավարական,սոցիալ-տնտեսականկարևոր նշանակության116կմ ավտոճանապարհիկառուցումը:








