Զորակոչի գործընթացը կատարելագործվում է. Սեյրան Օհանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը լոկ ռազմական գերատեսչության կամ իր խոսքերը չեն: «Նաև մեր հանրությունն է դրա մասին խոսում: Իսկ ինձ համար սկզբունքային է, որ այդ գործընթացում մաքսիմալ ազնվության և արդարության պայմաններ ստեղծվեն, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդը «վաճառքի» չենթարկվի, ինքնակամ, հայրենասիրությամբ տոգորված գնա և իր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ նախորդ զորակոչների ընթացքում, անկասկած, եղել են թերություններ և բացթողումներ՝ հիմնականում փաստաթղթերի ոչ լիարժեք առկայության, բժշկական գործընթացում որոշակի թերությունների առնչությամբ: «Մենք վիճակահանությամբ ենք ուղարկում զորամասեր, և այնտեղ էլ իրենք շարունակում են իրենց ծառայությունը: Հունվարին կլինի զորակոչը, և զորակոչի ընթացքում մենք, համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, կապահովենք զորակոչի իրականացումը»,-նշեց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ստորագրել է 2014թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Նա հրամանագիրը ստորագրել է ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով:

Հայերեն

Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

Արսեն Թորոսյանն ու Միխեիլ Սարջվելաձեն քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Պայմանագրային զինծառայողի՝ պայթյունի հետևանքով մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ