Ավելացել են ՀՀ Նախագահի աշխատակազմին պետբյուջեից հատկացումները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմին 2015թ. պետական բյուջեով ծրագրված է հատկացնել 4 միլիարդ 524 միլիոն դրամ, որը 341 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի: Այս մասին ԱԺ-ում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: «Ավելացված գումարի 90 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձի ավելացումներին: Պետք է նշել, որ հունիսի մեկից նոր համակարգ է ներդրվել, ունենք 370 հաստիք, որոնց աշխատավարձերը ավելացել են 8-9 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Արամյանը կարևոր գործիք է համարում ծրագրային բյուջետավորումը, որն, ըստ նրա, պետք է աստիճանաբար ներդնեն: Նա նկատեց, որ այս առումով ոչ ֆինանսական ցուցանիշները բաժանել են երեք հիմնական մասի՝ կապված աշխատակազմի գործունեության հետ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Rate.Trading. արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր