Իրավունք

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 7 դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է խարդախության 7, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում