Տնտեսություն

Հայաստանը կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ դառնալ. ՀՀ Նախագահի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ դառնալ. ՀՀ Նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հեռանկարով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» խորագիրը կրող համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ Նախագահի խորհրդական Կարինե մինասյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին: «Հայաստանն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ հանդիսանալ, ուստի, շահագրգռված է, որպեսզի շարունակի և ավելի խորացնի Հայաստանի հետ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

ՀՀ Նախագահի խորհրդականն այս առումով կարևորեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ Իրանն էլ միանա ԵՏՄ-ին, Կարինե Մինասյանն ընդգծեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում