Քաղաքականություն

Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց եւ գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում

1 րոպեի ընթերցում

Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց եւ գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արմեն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և մաղթեց հետագա հաջողություններ:

Իր հերթին, Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նաև իր գործընկերներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար: «Ես իրոք մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում և հույսով եմ, որ իմ գետլիքներն ու ընդունակությունները շարունակելու են ծառայել մեր ընդհանուր գործին: Անչափ զգացված եմ և շնորհակալ եմ բոլորից այս տարիների համատեղ աշխատանքի համար»,-ասաց Գեւորգյանը:

Արմեն Գեւորգյանը փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. ապրիլի 21-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում