Հրապարակվեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը՝ անգլերեն, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերեն:

«Յուրաքանչյուր հասարակություն, որտեղ ապահովված չէ իրավունքների երաշխավորումը եւ հաստատված չէ իշխանությունների բաժանումը, ընդհանրապես չունի Սահմանադրություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարդու եւ քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրի (26 օգոստոսի 1789թ.), 16-րդ, հոդվածի մեջբերմամբ է սկսվում ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Հայեցակարգում նշվում է, որ ներկայումս առավել քան հրատապ են դարձել եւ սահմանադրական լուծումների մակարդակում սկզբունքային նոր մոտեցումներ են պահանջում որոշ հիմնախնդիրներ, այդ թվում այն, որ պառլամենտարիզմի ներկա պահանջներին համապատասխան անհրաժեշտ մակարդակի պետք է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը` արդյունավետ օրենսդրական գործունեության, վերահսկողական առաքելության, ինչպես նաեւ պետական իշխանության եւ կառավարման մարմինների ձեւավորման գործում` միաժամանակ սահմանադրական անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ ստեղծելով խորհրդարանական փոքրամասնության արդյունավետ գործունեության եւ հակակշռող դերի ամրապնդման հարցերում: Այս ֆոնին փորձ է արվելու ամրապնդել խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները։

Հայեցակարգում հանգամանորեն ներկայացված են կառավարման խորհրդարանական համակարգի ընձեռած հնարավորությունները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում