Ռոման Բերեզովսկու կարծիքով հավաքականի պաշտպաններն այդքան էլ վատ չէին խաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկու խոսքով Հայաստանի հավաքականի համար մոտիվացիայի է նաև այն, որ կարող է խաղալ Ֆրանսիայի պես թիմի դեմ:

«Հաշվի առնելով, որ սերբերի հետ խաղում հավաքականի տղաները մեծ ուժերով էին խաղում, ապա այսօրվա խաղն այդքան էլ վատ չէր: Ինձ համար դժվար էր տաքությունով խաղալը, այդ իսկ պատճառով չխաղացի միչև խաղի ավարտը: Սերբերի հետ խաղում պաշտպանները խաղում էին 120 տոկոսով, իսկ այսօր հենց այդ 20 տոկոսը չկար և նրանք խաղում էին 80 տոկոսով միայն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի հետ ընկերական խաղից հետո նման կարծիք հայտնեց Բերեզովսկին:

Անդրադառնալով գոլային իրավիճակներին ազգային թիմի դարպասապահը մասնավորապես շեշտեց. «Մեկնարկային րոպեներին տղաները դեռ նոր-նոր են մտնում խաղի մեջ, հենց այդ ժամանակ էլ միանգամից գնդակ բաց թողեցինք: Հակառակորդն էլ շատ լավ կարողացավ խաղարկել խաղային դրվագը»:

Բերեզովսկու կարծիքով Հայաստանի հավաքականնի խնդիրը կայանում է նրանում, որ չի խաղում լիարժեք կազմով. «Մեր հիմնական խնդիրն ամբողջական կազմով հանդես չգալն է: Դրական նշան է նաև այն, որ սերբերի հետ խաղում մեզ շատ քիչ էր պակասում հաղթանակից: Ամեն օր չէ որ խաղում ես Ֆրանսիայի պես ուժեղ հավաքականի հետ, հենց դա որ մեզ համար մոտիվացիա էր»,-եզրափակեց Բերեզովսկին:

Հայաստանի ազգային թիմն ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիայի հավաքականի: Հայաստանի հավաքականի դարպասապահը մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ կեսում նրա փոխարեն խաղը շարունակեց Գևորգ Կասպարովը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը