Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպան Աժյուսին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ ավելի քան քսան տարվա ընթացքում, հարաբերությունները և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը դեռևս ցանկալի մակարդակի չեն հասել: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Պիեր Կլիվ Աժյուսի նշանակմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց կարձանագրվի:

Դեսպանը ընդգծել է, որ այդ նշանակմամբ Մալթայի իշխանություններն իրենց պատրաստակամությունն ու շահագրգռությունն են արտահայտել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները