Արդարադատության նախարարությունը համագործակցության նոր փուլ է սկսում ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրեն Մարի-Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկկողմ հետարքրքրություն ներկայացնող հարցերում:

Մարի-Պիեռ Պուարեն նշել է, որ կազմակերպության նպատակներից մեկը երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովումն է: «Հայաստանում հետաքրքական շարժեր կան այդ առումով: Դրա վառ ապացույցը անչափահասների՝ դատավարական և հետդատական գործընթացներում քրեակատարողական հիմնարկներում գտնվելու վիճակագրության բարելավումն է: Այլ երկրների համեմատ` Հայաստանը նշանակալի նվաճում ունի»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և հետաքրքրվել անչափահաս դատապարտյալների սոցիալական վերինտեգրմանն ուղղված աշխատանքներով:

Մարի-Պիեռ Պուարեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև համայնքային արդարադատության կենտրոնները զարգացնելու ուղղությամբ: «Փորձը ցույց է տալիս, որ այդ կենտրոններով անցած անչափահասների 86 տոկոսը հաջողությամբ վերինտեգրվել է հասարակություն և այլևս խախտումներ չի արել: Մենք, ճանաչելով և ընդունելով այն փաստը, որ գործ ունենք զարգացող երկրի հետ, պատրաստ ենք նաև ոչ միայն օժանդակություն տրամադրել, այլև ձեր փորձը տարածել այլ երկրներում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Նախարարըշնորհակալություն է հայտնել Մարի-Պիեռ Պուարեին իրավիճակին խորությամբ տիրապետելու համար և ընդգծել, որ Հայաստանում անչափահասների հետ կապված նման բարենպաստ իրավիճակի հիմքում ընկած են ազգային մտածելակերպն ու արժեքները՝ ամուր ընտանիք, երեխաների նկատմամբ ընգծված հատուկ վերաբերմունք: «Միևնույն ժամանակ, ապրելով գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, հասկանում ենք, որ իրավիճակը միայն դրանով վերահսկել հնարավոր չէ. այն պետք է կարողանալ պահպանել օրենսդրական կարգավորումներով»,- նշել է Հովհաննես Մանուկյանը և տեղեկացրել նախորդ տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներն ու Պրոբացիոն ծառայության վերաբերյալ հայեցակարգային դրույթները, նոր օրենսդրությունը, որոնք հնարավորություն են տալու ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծել անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահաովման ոլորտում: Նրա տեղեկացմամբ` Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ է գտել անչափահասների գործերով վարույթի առանձնահատկություններին նվիրված առանձին գլուխ, որտեղ հաշվի են առնվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացրած առաջարկները:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել նաև ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացման ու ամրապանդման ուղղությամբ: Հանդիպման մասնակցել են նաև ՀՀ ԱՆ արտաքին կապերի ծառայության ներկայացուցիչ Նարինե Սոլոմոնյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Ահրենսը և Երեխաների պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար/փորձագետ Աննա Հովհաննիսյանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում