ՌԴ նոր օրենքով հայերը երկքաղաքացիությունից հրաժարվելու խնդիր չունեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում այլ երկրների քաղաքացիություն ստանալու կարգի հետ կապված փոփոխությունների պարագայում երկքաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը: «Ռուսաստանում քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի՝ եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, պետք է համապատասխան կարգով այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Սա շփոթություն էր առաջացրել մեր հայրենակիցների մոտ, և բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նրանք գնացել են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բիչախչյանը:

Նա ևս մեկ անգամ կոչ արեց ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել միգրացիոն ծառայությանը: «Իսկ նրանք, ովքեր մինչև հոկտեմբերի 4-ը խուսափել են տվյալներ ներկայացնելուց եւ հայտնաբերվել են, կտուգանվեն 200 հազար ռուբլիով, կամ կենթարկվեն քրեական պատասխանատվության, սակայն եթե քաղաքացին իր կամքով ներկայացնում է հոկտեմբերի 4-ից հետո, ենթարկվում է վարչական տուգանքի՝ 500-1000 ռուբլու չափով»,- նշեց նա:

Բիչախչյանը նաև խորհուրդ տվեց բոլոր այն անձանց, ովքեր ունեն ՌԴ քաղաքացիություն, սակայն բնակվում են այլ երկրներում, ստացել են այլ երկրի քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ, անպայման փոստային ծանուցման նամակով դիմել ֆեդերալ միգրացիոն ծառայությանը, իսկ հետո երբ կգնան ՌԴ, այցելել միգրացիոն ծառայություն` համոզվելու համար` արդյոք հասել է ծանուցումը, թե ոչ:

Նա ընդգծեց, որ խոսքն ընդամենը այն մասին է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Այլ խնդիր չկա և երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները երկաքաղաքացիությունից հրաժարվելու կարիք չունեն:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան