Թուրքիան ծրագրել է գրավել հյուսիսային Սիրիան. ՀՅԴ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես, Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում է այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում` «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ հեղափոխական դաշնակցության տարածած հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ Թուրքիան փակել է Սիրիայի հետ իր սահմանի այս հատվածը՝ թույլ չտալու համար, որ իր ճանապարհով օժանդակություն հասնի Քոբանիի քրդական դիմադրությանը։

«Այս դեպքում Թուրքիայով ճամփան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա, ներառյալ՝ Քեսապ։ Թուրքիան իր այս կեցվածքը բացատրում է Սիրիայի գործող վարչակարգի տապալումը նպատակ հայտարարելով: Իրականում, սակայն, նպատակն է Քոբանիի անկումից հետո հարձակումները շարունակել դեպի Քամիշլի եւ այլուր՝ մարդկային բոլոր զոհերով հանդերձ։ Փաստորեն, աջակցելով «Իսլամական պետության» այս գործողություններին, Թուրքիան նպատակ է հետապնդում իր ազդեցության տակ առնել այն եւ այդ միջոցով հակակշիռ ունենալ տարածաշրջանի իրադարձությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայ հեղափոխական դաշնակցությունն իր զորակցությունն է հայտնում, փաստորեն, թուրքական այս ագրեսիային դիմադրող բոլոր ուժերին և պահանջում է միջազգային համայնքից՝ բոլոր միջոցներով կանխել այդ ագրեսիան, ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը ամբողջ շրջանում։ ՀՅԴ-ն Քոբանիում արդեն տեղի ունեցած եւ հետագա բոլոր ողբերգությունների, այդտեղ մարդկության դեմ ոճիրների գլխավոր պատասխանատուն է համարում Թուրքիային։

Հայերեն English Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող