Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմակայանում կանգնեցրել են Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանում կանգնեցրել են Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում կանգնեցված է զենքի լեգենդար կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, շուրջ երեք մետր բարձրությամբ հուշարձանը, որտեղ Մ. Կալաշնիկովը պատկերված Է ամբողջ հասակով, պատրաստվել է քարից Երեւանում: Քարտաշներին հաջողվել Է բավականին ճիշտ մարմնավորել լեգենդար զինագործի կերպարը՝ նրան բնորոշ գծերով:

Նախագիծն իրագործվել է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու նախաձեռնությամբ, որը կես տարի առաջ առաջարկել Էր բացել զորամասի թանգարան եւ դրա մոտ կանգնեցնել «զենքի վարպետի» հուշարձանը:

Ռուսական ռազմակայանի տարածքում թանգարանի եւ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի բացումը նշանակված Է այս տարվա նոյեմբերի 8-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում